2021 թվականը շատ կարևոր տարի է, այս տարի ես ավարտեցի հիմնական դպրոցը և ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Մինչև կրթահամալիր ընդունվելը մենք հաղթահարեցինք բարձունքը և գնացինք թռչկանի ջրվեժ։ Այնտեղ շատ գեզեցիկ և տպավորիչ էր։ Թռչկանի ջրվեժ գնալուց մենք սար էինք բարձրանում բեռնատարի խցիկի մեջ, դա միաժամանակ հետաքրքիր էր, և միաժամանակ վախենալու էր։ Երբ մենք հասանք, ես միանգամից հիացա ջրվեժի գեղեցկությամբ ,նույնիսկ մտա ջրվեժի տակ։ Այնտեղ միաժամանակ և ցուրտ էր, և հավես էր և ես ուրախ եմ, որ գնացի այս ճամփորդություն։