2022թ․ հունվարը շատ հետաքրքիր ամիս էր, որովհետև ճամփորդությունների և նախագիծների ամիս էր։ Մենք արեցինք շատ հետաքրքիր նախագիծներ, օրինակ՝ բնագիտատեխնիկական ստուգատեսը, որի ժամանակ պետք է պատրաստվեր օրինակ՝ օճառ , դեմքի դիմակ, մոմ և այլն։ Ես մասնակցեցի այս ստուգատեսին և պատրաստեցի պլաստիլին։ Պատմության դասին արեցինք մի նախագիծ․ ուսումնասիրում էինք թագուհիներին։ Այս նախագիծը արվում էր թիմերով և ես, Մկրտչյան Դավիթն ու Սմբատյան Էրիկը մասնակցեցինք՝ ուսումնասիրելով Կատրանիդե Բ-ին։ Նաև արեցինք Հայոց լեզվի նախագիծ՝ կարդացինք տարբեր ստեղծագործություններ Մշո բարբառով։ Մասնակցեցինք նաև տարբեր Դիջիթեքյան դասընթացների, որից ինձ ամենաշատը դուր եկավ 3D Պրինտերի դասընթացը։ Ցավոք, մի քանի օր հիվանդ էի, որի պատճառով չկարողացա մասնակցել այդքան հետաքրքիր ու ձնառատ ճամփորդություններին։

Հետաքրքիր ամիս էր և ես հուսով եմ, որ հետագա մյուս ամիսներն էլ այսպես հետաքրքիր կանցնեն։