Գրաֆիկական դիզայն – ճամփորդություն դեպի Երվանդ Քոչարի թանգարան (պատում)

Ապրիլի 6-ին մենք ճամփորդեցինք դեպի Երվանդ Քոչարի թանգարան։ Երվանդ Քոչարի թանգարանը վաղ ժամանակ եղել է նրա արհեստանոցը և տունը, որտեղ նա իր ընտանիքի հետ ապրել է և ստեղծել իր գլուխգործոցները։ Երվանդ Քոչարը ստեղծել է շատ հայտնի գործեր, որից ամենահայտնիները՝ Սասունցի Դավիթի արձանն է, որը նա քանդակագործել է 1939 թվականին։ Ժողովուրդը Ստալինյան բռնապետության ժամանակ մեծ շուքով ընդունեցին Սասունցի Դավթի արձանը։






Երվանդ Քոչարըհ նաև քանդակագործել է Վարդան Մամիկոնյանի արձանը։ Ժողովուրդը կասկածանքով ընդունեց այդ արձանը, որովհետև այդ արձանը շատ նման էր Սասունցի Դավթի արձանին, բայց Վարդան Մամիկոնյանի ձիու ոտքերը լրիվ պոկված էին գետնից։ Սա միակ գործն է, որ ձիու ոտքերը կպած չեն գետնին։

Երվանդ Քոչարը նաև իր նկարները նկարել է ոչ միայն ներկերով։ Նա ունի նկարներ, որոնց մեջ օգտագործել է միայն ասեղ։ Այս նկարում պատկերված է ասեղով նկարված նկար։


















Այս նկարը համարվում է պատերազմի արհավիրքը։ Երվանդ Քոչարը այս նկարը նկարել է 3 տարի։ Այս նկարը կապ չունի ո՝չ հայկական պատերազմի հետ, ո՝չ էլ։ Այս խորամիտ նկարը ցույց է տալիս պատերազմի բացասական կողմերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *