Մայիսի 6-ի առավոտյան մենք ճամփորդեցինք դեպի Արագածոտնի մարզ։ Արագածոտնի մարզում մենք գնացինք դեպի՝ Օրգովի գյուղ, Պարիս Հերունու աստղադիտարան, Արագած լեռ և այսպիսի հետաքրքիր վայրեր։ Առաջինը մենք ճամփորդեցինք դեպի Առաջին վայրը, որը մենք այցելեցինք, եղավ արքաների դամբարանը, որը բաժանված էր երկու մասի, քրիստոնյա և հեթանոս արքաների համար: Նար այնտեղ թաղված էին Արշակունյաց արքաների աճյունները: Հետո այցելեցինք Օրգովի գյուղ, որտեղ էլ տեսանք Պարիս Հերունու հսկայական աստղադիտակը։ Նկարները տեսնելով չի լինի համեմատել իրականության հետ, որովհետև նկարի մեջ կարող է փոքր երևալ, բայց իրականում այնտեղ գտնվելը շատ էմոցիոնալ և շատ վախենալու էր։

Պատկերի նախադիտում

Աստղադիտակից մի քիչ հեռու տեսանք նույն աստղադիտակի փոքր արձանը։ Այդ արձանի միջոցով կարելի էր չափել ժամանակը։

Պատկերի նախադիտում

Աստղադիտարանից հետո մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը, հաջորդը գնալով դեպի Արագած լեռ։ Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության անոմալ զոնա։ Գտնվելով այնտեղ, մենք տեսանք, որ մեքենա, կամ մի շիշ գծի վրա կանգնացնելիս, նա սկսում էր ինքն իրեն շարժվել։ Նաև տեսանք, որ այնտեղի ջուրը հոսում էր ոչ թե ներքև, այլ վերև։ Այնպիսի տպավորություն էր, որ ինչ որ մեկի կախարդանքով էր ջուրը հոսում վերև։
Տեսանյութ

Անոմալ զոնաներից հետո մենք ճամփորդեցինք դեպի Ամբերդ Ամրոց։ Ամբերդ ամրոցը շատ հետաքրքիր վայր էր, տեսնելու, թե ինչ են ստեղծել և կառուցել մեր նախնիները։ Բայց ես մեկ կողմից հավատս չի գալիս, որ մեր հայկական պատմամշակույթային վայրերը պահպանվել են մինչ օրս և նրանք 2000 և ավել տարեկան են։

Պատկերի նախադիտում

Ամբերդ ամրոցից հետո մեր վերջին ճամփորդությունն էր դեպի Բյուրականի եկեղեցի, որը որ կառուցվել էր 7-րդ դարում։ Տեսնելով եկեղեցին, մտածում էինք մի փոքր եկեղեցի էր, բայց մտնելով ներս և տեսնելով եկեղեցու չափսերը ներսից, զարմացանք, տեսնելով, որ եկեղեցին ներսից ավելի մեծ է, քան դրսից։

Պատկերի նախադիտում

Այս ճամփորդությունը ինձ համար շատ լավն էր բոլոր ճամփորդություններից, քանի որ այս ճամփորդությունով դու այցելում ես այն վայրերը, որոնք որ չես այցելել։ Դու սկսում ես հետաքրքրվել նրանով, որ երբևէ չես տեսել տանից դուրս։ Դու կարող ես այս ամենը տեսնել համացանցով և նկարներով, բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել իրականում, քան մի քանի անգամ նկարներով։