Ես խոսելու եմ մայիսի 28-ի ճամփորդության մասին, որտեղ մենք մասնակցել ենք։ Առավոտյան շարժվելով եկեղեցուց, մենք ճանապարհ ընկանք դեպի Արարատյան դաշտ։ Սկզբից, տեսնելով դաշտը, մտածում ես, որ սովորական դաշտ է, և ինքտ քեզ հարց ես տալիս՝ թե ինչ է հետաքրքիր։ Բայց բարձրանալով սարը՝ այնտեղից բացվում է Արարատյան դաշտի ամբողջ գեղեցկությունը։ Նկարի մեջ լավ կարող է չերևալ, բայց ավելի լավ է մեկ անգամ իրականում տեսնել, քան տեսնել մի քանի անգամ նկարում։

Անցնելով դաշտով մենք տեսանք գեղեցիկ ճանապարհ, ոչ պակաս գեղեցիկ լցված ծաղիկներով։

Անցնելով դաշտը, մենք հանդիպեցինք տասնյակ տեսակի մողես, որոնք որ տարբեր գույնի էին, կանաչ և շականակագույն, դա կապված է նրանով, որ դաշտի խոտածածկ կանաչ մասում ապրում են կանաչները, իսկ ոչ կանաչ մասում շականակագույները։ Մենք կարողացանք նաև նկարել մի գեղեցիկ կանաչ մողեսի, որը որ բռնել էր մեր կրթահամալիրի զբոսաշրջության դասատու Տիգրան Զոհրաբյանը։


Անցնելով դատի մեծ մասը մենք այնտեղ տեսանք քարանձավ իր գեղեցիկ ժայռերով։

Քարանձավը տեսնելուց հետո մենք բարձրացանք սարը։ Սար ելնելը շատ դժվար էր, քան երևում էր։ Բարձրանալը տևեց 30 րոպեից ավել, իսկ իջձնելը 2-3 րոպե։
Հոգնած, ուժասպառ եղած, բայց լավ ճամփորդության մասնակցեցի, և մեկ վայրկյան ավել չփոշմանեցի, և շատ գոհ եմ այս ճամփորդությունից։