Այս պատմությունը կարդալով՝ ես հասկացա, որ այս պատմությունը վախը հաղթահարելու մասին է: Պատմությունը սկսվում է նրանով, որ մի տղա իր առաջնորդի հետ պետք է սար բարձրանա: Ելնելով սարի կեսը՝ տղան սկսում է հոգնել, և առաջնորդը հասկանում է, որ պետք է կանգնեն հանգստանան: Նրանք կանգնում են մի մութ ժառաբեկորի վրա, որտեղով հոսում է սառը ջուրը և սառը քամի է փչում: Տղան նայում էր ներքև և երազում էր վերադառնալ այն տաք և գեղեցիկ դաշտը, որտեղից որ ելել էր: Սակայն առաջնորդի ճիշտ մոտեցման շնորհիվ տղան կարողանում է հաղթահարել այդ դժվարությունը և ի վերջո բարձրանում է սարի գագաթը և մեծ բավականություն ստանում։ Կարդալով այս պատմությունը՝ ես հիշեցի ճանապարհորդությունը, որտեղ որ սար բարձրացա: Երբ ես էլ բարձրացա սարը, ես էլ ստացա այդ նույն բավականությունը: