Փառանձեմ թագուհի

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն

Հատված Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից՝

Կերպարների վերլուծություն՝

Արշակ թագավոր
Արշակ թագավորը Արշակունիների տոհմի թագավորներից էր, որը հրամայել էր սպանել իր եղբորորդուն, և ամուսնացել էր նրա կնոջ հետ: Հասկանալով, որ Փառանձեմը նրան չի սիրում, նա հրամայում է մարդ ուղարկել Հունաց երկիր, որ Արշակին կին բերեն:

Փառանձեմ
Փառանձեմը Սյունաց նախարարներից մեկի՝ Անդովկի դուստրն էր, ով դարձել էր Գնելի (Արշակ թագավորի երղբորորդու) կինը, որը նրա ամուսնու սպանությունից հետո ամուսնանում է Արշակ թագավորի հետ (այն մարդու հետ, որը հրամայել էր սպանել Գնելին):

Տիրիթ
Տիրիթը Գնելի մյուս եղբորորդին էր, ով հավանել էր Գնելի կնոջը, ուզենալով նրան իրեն կին առնել՝ գնացել էր Արշակ թագավորի մոտ և սուտ տեղեկություններ հայտնել թագավորին: Երբ նրա խարդախությունը ստացվեց՝ նա նամակ ուղարկեց թագավորին (որն էլ այդ պահին ամեն ինչ գիտեր) որ ուզում է Փառանձեմին իրեն կին առնել: Բայց իմանալով, որ թագավվորն արդեն ամեն ինչ գիտի, նա փախչում է: Թագավորի հրամանով շատ քաջեր ընկան Տիրիթի ետևից և բռնեցին նրան Բասեն գավառի, անտառի մեջ, որտեղ միանգամից սպանեցին նրան: