Այս ամսվա անհատական նախագծին որոշեցի ներկայացնեմ աշխարհի ամենահայտնի նկարները: Աշխարհում, որը որ մենք ապրում ենք, կան բազմաթիվ աշխարհահռչակ նկարներ, բայց ես ներկայացնելու եմ 8-ի մասին: Առաջինը, որից որ ուզում եմ սկսել՝ դա կլինի Մոնալիզայի նկարը:

Մոնա Լիզա – Լեոնարդո դա Վինչի

Mona Lisa, by Leonardo da Vinci, from C2RMF retouched.jpg
Մոնա Լիզա – Լեոնարդո դա Վինչի

Մոնա Լիզայի նկարը համարվում է կերպարվեստի գլուծգործոցը, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ, և որի թեմայով արված այսպես ասած պարոդիաները ամենաշատն են:

Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503-1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։




Ուիսթլերի մայրը – Ջեյմս Ուիսթլեր

Whistlers Mother high res.jpg
Ջեյմս Ուիսթլեր՝ «Ուիսթլերի մայրը»

Նկարի համար դեմք է հանդիսացել նկարչի մայրը՝  Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը (Anna McNeill Whistler), որն ապրում էր Լոնդոնում որդու հետ։ Կան տարբեր պատմություններ նկարի ստեղծման վերաբերյալ, դրանցից մեկն այն է, որ մայրը փոխարինել է մեկ այլ մոդելի վերջին պահին։ Մյուս տարբերակով մայրը պետք է պատկերվեր կանգնած դիրքում, սակայն մայրը չէր կարող այդքան երկար կանգնած մնալ։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ակադեմիայի արվեստի 104-րդ ցուցահանդեսում՝ 1872 թվականին, բայց մերժված էր ակադեմիայի կողմից։ Սա մեծ ազդեցություն թողեց բրիտանական արվեստի և նկարչի հարաբերությունների միջև։ Սրանից հետո նկարիչը այլևս չհամագործակցեց ակադեմիայի հետ։

Այս նկարը դարձավ հայտնի, որպես «մոր պաշտամունք»-ի սիմվոլ։ Նկարը տարածվեց մինչև մեր ժամանակները։ Նկարիչը շատ էր ցանկացել, որ իր նկարները գնահատեն միայն իր իմաստի համար։ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ» կարելի է հանդիպել ֆիլմերում, սերիալներում և անգամ մուլտֆիլմներում։ Ուիսթլերն իր նկարները համարել է երաժշտական «սիմֆոնիաներ»։

Վինսենթ վան Գոգ – Աստղալից գիշերը

Van Gogh - Starry Night - Google Art Project.jpg
Աստղալից գիշերըՎինսենթ վան Գոգ

1889 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը՝ Գոգենի հետ վիճելուց և ականջի բլթակը կտրելուց հետո, Վան Գոգը անց է կացրել Սեն Ռեմի դե Պրովանսի Սեն Պոլ դե Մոզոլ հոգեբուժարանում։ Վան Գոգի եղբոր՝ Թեոյի խնդրանքով, հոգեբուժարանում նրան թույլ էին տրվել զբաղվել նկարչությամբ[10]։ Վան Գոգը այստեղ ստեղծել է իր հայտնի գործերից մի քանիսը՝ «Հիրիկները», Կապույտ կոստյումով ինքնադիմանկարը և «Աստղալից գիշերը»։

Վան Գոգը «Աստղալից գիշերը» նկարել է մեկ գիշերվա ընթացքում։ Պատկերել է իր հիվանդասենյակի արևելյան պատուհանից բացվող տեսարանը, որի մասին նա 1889 թվականի մայիսին իր եղբորը՝ Թեոյին գրել էր՝

Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտները իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը։

Վան Գոգը այս տեսարանի գծանկարներ է արել օրվա տարբեր ժամերի և տարբեր եղանակների ժամանակ։ Թեև նրան արգելված է եղել աշխատել հիվանդասենյակում, բայց նա կարող էր թանաքով կամ ածուխով ճեպանկարներ և էսքիզներ անել, հետագա աշխատանքներում օգտագործելու համար։ Բոլոր գծանկարներում հիմնական տարրը անկյունագծով անցնող ալպիական նախալեռներն են, որոնց Վան Գոգը արհեստականորեն հավասարեցրել է նկարի հարթությանը։ Վերջին էսքիզներից մեկը՝ «Սեն Ռեմի դե Պրովանսի ցորենի դաշտը» (F1548), այժմ գտնվում է Նյու Յորքում։ Երկու օր անց, Թեոյին գրված հաջորդ նամակում Վան Գոգն հայտնել է, որ նկարել է «Աստղալից գիշերը»։Էսքիզ «Սեն Ռեմի դե Պրովանսի ցորենի դաշտը» (F1548). Մորգանի գրադարան և թանգարան

Առավոտը սոճու անտառում – Իվան Շիշկին, Կոնստանտին Սավիցկի

Utro v sosnovom lesu.jpg

Առավոտը սոճիների անտառում (ռուս.՝ Утро в сосновом лесу), Իվան Շիշկինի և Կոնստանտին Սավիցկու 1889 թվականին ստեղծած կտավը։ Սավիցկին նկարել է արջերին, սակայն արվեստի կոլեկցիոներ Պավել Տրետյակովը ջնջել է նրա ստորագրությունը, նշելով, որ գաղափարից մինչև կատարում, գեղանկարչական ձևը և ստեղծագործական մեթոդները բնորոշ են Շիշկինին[1]։

Կտավը հայտնի է իր կոմպոզիցիոն լուծումներով, անիմալիստական սյուժեի տարրերով։ Նկարիչը պատկերել է Գորոդոմլյա կղզու շրջակայքի բնությունը։ Պատկերված է ոչ խուլ, խիտ անտառ և բարձր ծառերի կատարներով թափանցող արևի շողը։

«Առավոտը սոճիների անտառում» կտավը կիրառվել է տարբեր տեղերում, այդ թվում «Կռասնիյ Օկտյաբր» (Красный Октябрь) կոնֆետների արտադրությունում «Ծուռթաթ արջը» անվանումով։

«Առավոտը սոճիների անտառում» կտավը երկրորդ ամենահայտնի գործն է Վիկտոր Վասնեցովի «Դյուցազուններ»-ից հետո։ Շիշկինի նմանատիպ ստեղծագործություններից են «Անտառը գարնանը» (1884), «Կաղնու անտառի անձրևը» (1891) և այլն։

Սև քառակուսին – Կազիմիր Մալեվիչ

Սև սուպրեմատիկ քառակուսիԿազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը։ Ստեղծվել է 1915 թվականին[3]։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։

«Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը։

Чёрный супрематический квадрат. 1915. ГТГ.png

Սուպրեմատիզմի ճանապարհին վերջին քայլը եղավ Միխայիլ Վասիլևիչ Մատյուշինի «Հաղթանակ արևի նկատմամբ» օպերայի բեմադրությունը, որը կայացավ 1913 թվականի դեկտեմբերի 3-ին (16) և 5-ին (18)։ Մալևիչն աշխատել է այդ բեմադրության դեկորացիայի և հագուստի վրա։ Այդ էսքիզներում առաջին անգամ ի հայտ է եկել «սև քառակուսու» պատկերը, որն այն ժամանակ խորհրդանշում էր մարդկային ակտիվ ստեղծագործականության հաղթանակը բնության պասսիվ ձևի նկատմամբ․ սև քառակուսին դրսևորվել էր արևի շրջանի փոխարեն[7][8]։

Նկարիչը թվագրել է քառակուսու ի հայտ գալը 1913 թվականին։ Հենց այդ թվականն է նշված քառակուսու պատկերով կտավի դարձերեսին։ Նկարիչը նկարի ստեղծման թվականին առանձնակի ուշադրություն չի դարձրել․ շեշտը դրել է սուպրեմատիզմի մտքի դրսևորման թվականի վրա։ Հեղինակը մեկնաբանել է իր աշխատանքը հետևյալ կերպ․ «Հիմնական սուպրեմատիկ տարր։ Քառակուսի։ 1913»[9]։

Նկարը նկարվել է 1915 թվականին՝ ի թիվս այլ սուպրեմատիկ աշխատանքների[10], որոնց շարքում այն նույնիսկ առաջինը չէ իր ստեղծման ժամանակով։ Հետազոտող Ալեքսանդր Սեմյոնով Շատսկիխի հավաստմամբ Մալևիչն այս նկարն ավարտել է 1915 թվականի հունիսի 8-ին (21)[3]։Սև քառակուսին «կարմիր անկյունում» Ցուցահանդես «0, 10» 1915 թ․

Մալևիչը նկարել է իր սուպրեմատիկ աշխատանքները ֆուտուրիստական հանրագումարային «0, 10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդեսի համար, որը կայացել է Պետերբուրգում 1915 թվականի դեկտեմբերի 19-ին (1916 թվականի հունվարի 1-ին) Նադեժդա Դոբիչինայի նկարչական բյուրոյում։ Այդ ցուցահանդեսին մասնակցող նկարիչները հնարավորություն ունեին ներկայացնել շատ աշխատանքներ։ Մալևիչի ընկերը՝ Իվան Պունին, գրել է նրան․

Հիմա պետք է շատ նկարել, տարածքը շատ մեծ է, և եթե մենք 10 հոգով նկարենք 25 նկար, հազիվ կբավականացնի։

Խորհրդավոր ընթրիք – Լեոնարդո դա Վինչի

«Խորհրդավոր ընթրիք», Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։

Լեոնարդո դա Վինչի “Խորհրդավոր ընթրիքը” — Artsakh Life

Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով։ Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան։ Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան։ Ցանկանում էր Հուդային միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս առաքյալներին և Քրիստոսին։ Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից։ Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը։

Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել։ Այդ թեմայով նկարել են Ջոտտոն, Կաստանյոն, Գիրլանդայոն։ Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին։ Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց։ Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում։ Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ՝ ամենակարևորահույն փուլերից մեկը։ Իզու չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ Իտալիայում։

Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում։ Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը։ Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին։ Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը։