Ես կարդացի «Անսպասելի համրությունը»: Կենձաբուրո ՕԷ-ի պատմվածքը շատ հետաքրքիր էր, չնայած նրան, որ տխուր ավարտ ունեցավ: Պատմվածքի վերնագիրը, իրոք, շատ դիպուկ է ընտրված՝ «Անսպասելի համրություն», քանի որ գյուղացիները, որոնք թողել էին իրենց գործը և հետևում էին նոր եկած հյուրերին, տեսնելով նրանց պահվածքն ու նրանց արաքը՝ միանգամից արհամարհանքի արժանացրին նրանց: Այս պատմվածքի մեջ ինձ համար ամենատպավորիչ մասն այն էր, երբ զինվորները արդեն դուրս էին գալիս գյուղից, հանդիպեցին մի աղջկա, որ որ գետնին նստած խաղում էր, նրան նետեցին մի տուփ քաղցրավենիք, բայց աղջիկը չվերցրեց այն նա նույնպես արհամարհանքի արժանացրեց զինվորներին: Ես տպավորված եմ նաև նրանից, որ հեռավոր այս գյուղի մարդիկ վրեժ լուծեցին զինվորներից ու թարգմանչից և աննկատ, առանց մի բառ անգամ ասելու՝ գիշերով հաշվեհարդար տեսան թարգմանչի հետ, որի հրամանով սպանվել էր իրենց գյուղի ավագը: Գյուղի մարդիկ բարձր պահեցին իրենց արժանապատվությունը, և այնպես վրեժխնդիր եղան, որ զինվորների մեջ ոչ մի կասկած չառաջացրին՝ թարգմանչի մահվան հետ կապված: