«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ 3-2 կուրս

Ազիզխանյան Վահե

Category

Լանդշաֆտագիտություն և Էկոլոգիա

Բնական աղետներ

Դասը հետևալ հղումով:

Բնական աղետներ:

Ջրհեղեղներ: Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։ Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները։ Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։ Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 և 1997 թթ.: Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրևի հետևանքով Ողջի և Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։ Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցության ուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործության հետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։ Սողանք: Սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։ Հայաստանի Հանրապետությունում կա տաnբեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երևույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սելավ: Սելավը կարճաժամկետ և բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձևաորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչև 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետևանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով և ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երևույթից։ Քարաթափում: Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային  ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու  լանջերի   վրա։ Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի  ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից,  սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են   լեռնալանջերի   ստորին, երբեմն էլ   միջին մասը։ Отправить по электронной почте

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Հարցեր և առաջադրանքներ Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի… Continue Reading →

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա էներգիայի և նյութերի հոսքը էկոհամակարգերում

Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ… Continue Reading →

Լանդշաֆտագիտություն և Էկոլոգիա

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն  Թեմա 1 Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝ Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը: Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրում է երկրաբանական կառուցվածքը։ Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները: Ինչ է լանդշաֆտը; Թեմա 2 1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Երբ երևույթը կամ երևույթների… Continue Reading →

© 2024 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ 3-2 կուրս — Powered by WordPress

Theme by Anders NorenUp ↑

Skip to toolbar