Դասի հղումը։
Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն
- Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում: Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտ յան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավ արևելյան հարեւանությամբ Իրանական բարձրավանդակն է: - Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
Պատմական քարտեզները պատկերում են ոչ թե աշխարհագրական թաղանթի բնածին (այդ թվում՝ կենսածին) օբյեկտներ, այլ անցյալում պետություննե րի զբաղեցրած տարածքները: Հայաստան պետության և հայ ժողովրդի զբաղեցրած տարածքի սահմանները հազարամյակների ընթացքում բազմիցս փոփոխվել են: (Հիշե՛ք Տիգրան Մեծի տերությունը, որը ձգվել է Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռնաշղթայից մինչև դաշտային Միջագետք): Հայաստան են կոչվել նաև Հայկական լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում, տարբեր ժամանակներում ձևավորված թագավորությունները: Օրինակ` Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի թագավորությունները, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից:Ներկա ժամանակ ներում ևս Հայաստան անվանումն ունի տարբեր ընդգրկում և բովանդակություն: Հայաստանի Հանրապետություն պաշտոնական անվանումը վերաբերում է պատմական Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայոց պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն: Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես Հայաստանի Հանրապետության եւ փաստորեն (դեֆակտո) գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական անվանում (ոչ պաշտոնական): Երրորդ դեպքում Հայաստան ասելով հասկանում ենք Պատմական Հայաստանը:
- Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
- Արևելապոնտական լեռներ
- Հյուսիսային Տավրոս
- Ներքին Տավրոս
- Հայկական կամ հարավային Տավրոս
- Հայկական պար
- Մեծ Կովկասյան լեռնաշղթա
- Միջագետքի դաշտավայր
- Կուր-Արաքսյան դաշտավայրը
- Մեսխեթի լեռներ
- Թրիալեթի լեռնաշղթա
- Վիրահայոց լեռներ
- Արեգունու լեռներ
- Վարդենիսի լեռներ
- Վայքի լեռներ
- Սյունիքի բարձրավանդակ
- Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
- Բազումի
- Փամբակի
- Ծաղկունյաց
- Գուգարանց
- Գեղամա
- Բարգուշատի
- Մեղրու լեռներ
- Սևանի լեռները (Հայաստան)
- Արցախի լեռներ (ԼՂՀ)
- Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)
Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․
Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․
Դասի հղումը։
- Արաքս
- Ճորոխ
- Տիգրիս
- Եփրատ
- Ախուրյան
- Կուր
- Քասախ
- Դեբեդ
- Հրազդան
- Արփա
- Վեդի
- Աղստև
- Ազատ
- Որոտան
- Ողջի
- Տավուշ
- Փամբակ
- Ձորագետ
- Գետիկ
Leave a Reply