Գրականության դասին մենք ծանոթացանք Գրիքոր Զոհրապի երկրորդ նովելի՝ <<Զաբուղոնի>> հետ։ Այս պատմությունը չստացված սիրո մասին է։ Նովելի գլխավոր հերոսը Զաբուղոնն է, որը ավազակ գող է, որ գողանում է հարուստների ունեցվածքը և տալիս աղքատներին։ Զաբուղոնը ուներ մի սիրած աղջիկ, որի անունը Վասիլիկ է։ Նրանք կարողանում էին հանդիպել միայն գիշերը, այդ օրերից մի օր,երբ նրանք նորից հանդիպում են, ծառի տակ իրար սեր են խոստովանում, իսկ նրանց հանդիսատեսը լինում են աստղերը։ Վասիլիկին այդ ամենը դուր էր գալիս այնքան, որ նա գյուղում է պատմում իր և իր նշանածի գիշերային հանդիպումները։ Անցնում է ժամանակ, և Վասիլիկը հոգնում է Զաբուղոնից և ամուսնանում է ուրիշի հետ, իսկ Զաբուղոնին հանձնում է ոստիկանություն։ Այդ 3 տարիների ընթացքում Զաբուղոնը միայն մտածում էր Վասիլիկի մասին։ Օրերից մի օր Զաբուղոնին հաջողվում է փախնել բանտից և գնում է իրսիրած աղջկա տուն։ Մտնելով տուն, նա տեսնում է, որ Վասիլիկը միայնակ չէ, նա ամուսնացել է ուրիշի հետ։ Այդ ամենը տեսնելով, Զաբուղոնը ուզում է հանել դանակը և սպանել, բայց չի անում, որովհետև իմաստ չի գտնում դրա մեջ։ Հուսահատ լինելով նա վերադառնում է բանտ, որովհետև գիտի, որ նրան էլ սպասող չկա։