Կրավորական կառույցի նախադասությունները դարձրեք ներգործական կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:
Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց:

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:
Թշնամիները բռնագրավել էին Բջնի քաղաքը 1199 թվականին:

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:
Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը երկինքն ասես պատռեց:

Լուսամուտի փեղկերը շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:
Ուժեղ քամին շրխկոցով բացեց լուսամուտի փեղկերը:

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:
Ամենաչնչին բաները հաճախ հուզում էին Գարեգինին:

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:
Դաշտային ալ կակաչները պատել էին շրջակա ամբողջ տարածքը:

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:
Նախարարը ընդունեց Ֆրանսիայի լիազոր դեսպանին:

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:
Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը:

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:
Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները:

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:
Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը