Մեր Երկիր մոլորակը բավականին բարդ համակարգ է, որում կան միլիոնավոր փոխազդեցություններ կենդանի էակների և բնության տարրերի միջև: Դա այնքան բարդ և ընդգրկուն է, որ անհնար է ուսումնասիրել Երկիր մոլորակը որպես մեկ ամբողջություն, Երկիրը կազմող տարբեր համակարգերը տարանջատելու համար սահմանվել է չորս ենթահամակարգ: Կենսոլորտը, աշխարհոլորտը, հիդրոսֆերան և մթնոլորտը:

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք:

Երկրի վրա կենսոլորտի ձևավորումը պայմանավորված է հետևյալ գործոնների միասնությամբ`
երկրի գրավիտացիոն ձգողության ուժի,
տիեզերական ճառագայթման,
երկրի մթնոլորտում ածխաթթու գազի և թթվածնի պարունակության,
կարճ ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնության,
ջերմաստիճանի:

Կենսոլորտն ընդգրկում է ամբողջ ջրոլորտը (առավելագույն խորությունը Մարիանյան իջվածքում հասնում է մինչև 11022 մ), քարոլորտի վերին մասը (3–4 կմ) և մթնոլորտի ստորին մասը (մինչև 30 կմ): Մթնոլորտի վերին շերտերում կյանքի գոյության համար սահմանափակող գործոն է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, քարոլորտում` ընդերքի բարձր ջերմաստիճանը (100°C-ից բարձր):

Կենդանի նյութի զանգվածի ամենամեծ խտությունը կենսոլորտում կենտրոնացած է ցամաքի և օվկիանոսի մակերևույթին, ջրոլորտի և մթնոլորտի, քարոլորտի և մթնոլորտի, ջրոլորտի և քարոլորտի շփման սահմաններին մոտ: Այդ սահմաններում գոյություն ունեն կյանքի գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Կենսոլորտը պահպանում է բնակության միջավայրի և ընդհանուր առմամբ մթնոլորտի որոշակի գազային կազմը: Բույսերը զգալի դեր են խաղացել մթնոլորտի՝ վերականգնող միջավայրից (NH₃, H₂, CH₄) օքսիդացնող միջավայրի (O₂, CO₂) վերածման գործում, ինչպես նաև խիստ էական է նրանց դերը մթնոլորտի այսօրվա կազմի ձևավորման մեջ: Դրանք խստորեն կարգավորում են մթնոլորտում ողջ բիոտայի համար օպտիմալ O₂-ի և CO₂-ի քանակությունները:

Կենդանի նյութը կենսոլորտում կատարում է նաև խտացնող ֆունկցիա: Կենդանի օրգանիզմները, իրենց միջով անցկացնելով օդի և բնական լուծույթների մեծ ծավալներ, կատարում են քիմիական տարրերի և դրանց
միացությունների կենսածին միգրացիա և խտացում: Էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները սովորել
են նոսր լուծույթներից կլանել իրենց համար անհրաժեշտ նյութերը, մեծացնելով դրանց խտությունը իրենց
մարմնում:

Նյութերը վերցված են հետևալ հղումներից՝
Հղում 1, հղում 2