1․ Շարունակիր ավանդությունը և հաշտեցրու լեռներին։
Այդ վեճից հետո քույրերը իրար չէին տեսնում մի քանի տարի։ Նրանց կողքից տեսնելով Մարութա Սարը գնում է Արաքս գետի մոտ և պատմում այդ վեճի մասին։ Արաքս գետը լսելով այդ մասին՝ Մարութա սարը ասում է․
– Արաքս գետ, Մասիսն ու Արագածը, վեճից առաջ շատ լավ քույրեր էին, առանց իրար չէին կարող, պետք է նրանց հաշտեցնել , – ասոում է Մարութա Սարը։
Արաքս գետ միանգամից համաձայնվում է և ասում․
– Դու քեզ մոտ կանչիր Արագածին, իսկ ես ինձ մոտ կկանչեմ Մասիսին, – ասում է Արաքս գետը, – մենք նրանց հետ առանձին կխոսենք և կփորձենք իրար հաշտեցնել, – ։
Հաջորդ օրը Արաքը իր մոտ կանչում է Մասիսին, իսկ Մարութա Սարը՝ Արագածին։ Քույրերին առանձին կանչում են և ասում․
– Ամոթ է, դուք քույրեր եք, դուք չպետք է ձեր մեջ գտնեք լավին և վատին, պետք է իրար սիրեք և լավ խոսքեր իրար ասեք, – ։
Արաքսն ու Մարութա Սարը քույրերին բացատրեցին ամեն ինչ, և ասացին հանդիպել, հասկանալ իրար և հաշտվել։ Այդպես էլ եղավ, հաջորդ օրը քույրերը իրար հանդիպեցին։ Սկզբից նրանցից ոչ մեկ չէր խոսում, բայց անցավ ժամանակ և նրանք սկսեցին խոսել: Նրանք շատ երկար խոսեցին և հասկացան, որ իրար մեջ պետք չէ գտնել լավին կամ վատին, պետք է սիրել իրար և մեկը մյուսի մասին վատ չխոսել։ Քույրերը նորից սկսեցին իրար սիրել և հաշտվեցին։