1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։ Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը’ մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0, 85 կմ/կմ²։

2.Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը:
Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք:Կենսոլորտն ընդգրկում է ամբողջ ջրոլորտը (առավելագույն խորությունը Մարիանյան իջվածքում հասնում է մինչև 11022 մ), քարոլորտի վերին մասը (3–4 կմ) և մթնոլորտի ստորին մասը (մինչև 30 կմ): Մթնոլորտի վերին շերտերում կյանքի գոյության համար սահմանափակող գործոն է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, քարոլորտում` ընդերքի բարձր ջերմաստիճանը (100°C-ից բարձր):

3.Մուտացյաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացյաներ:

Մուտացիայի տեսությունը գենետիկայի հիմք է և այն բացահայտվել է Մենդելի աշխատանքներից հետո, Հյուգո դե Ֆրիզի կողմից (1901-1903 թթ.) : Ռուս բուսաբան Ս. Ի. Կորիժինսկին (1899 թ.) իր «Հետերոգենեզիս և էվոլյուցիա» գրքում նկարագրել է բույսերի մոտ տեղի ունեցող թռիչքաձև ձոձոխությունները։ Ըստ դե Ֆրիզի մուտացիան իրենից ներկայացնում է ժառանգական հատկանիշների թռիչքային ընդհատվող փոփոխականությունը։ Դե Ֆրիզը մուտացիոն տեսության դրույթներն արտահայտում էր հետևյալ ձևով`

  • մուտացիաներն առաջանում են հանկարծակի,
  • մուտացիայի արդյունքում ստացված նոր ձևերը կայուն են,
  • ի տարբերություն ոչ ժառանգական փոփոխականության մուտացիաներն չեն առաջացնում չընդհատվող շարքեր, հնարավոր չէ նրանց դասակարգել միջին ձևի շուրջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի որակական տարբերություն,
  • մուտացիաներն տարբեր բնույթի են և կարող են լինել ինչպես օգտակար այնպես ել վնասակար,
  • մուտացիաների հայտնաբերման հավանականությունը պայմանավորված է հետազոտվող անհատների թվով,
  • միանման մուտացիաներ կարող են առաջանալ հաճախակի։

4.Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ:
Ուռուցքը դա պաթոլոգային պրոցես է, անսահման հյուսվածքների գերաճ է, որի անգամ հեռացումից հետո այն շարունակվում է։ Նա իրենից ներկայացնում է օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ։ Ուռուցքը յուրօրինակ և սարսափելի ձևով քայքայում է մարդուն։ Ծագելով սեփականից՝ նա անհայտ պատճառներով վերածվում է անկառավարելի, գիշատիչ, արագ բազմացող երևույթի։ Ուռուցքը, չնայած 70-ամյա հետազոտություններին, մարդկային հիվանդությունների մեջ շարունակում է մնալ սարսափելին և միևնույն ժամանակ ամենաքիչ հասկանալի ախտը։ Ուռուցքները լինում են 2 տեսակի՝ բարորակ և չարորակ։
Բարորակը ուռուցքներին բնորոշ է տարածուն աճը, որի հետևանքով ճնշվում են, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները, իսկ Չարորակ ուռուցքները ներաճում են՝ շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում են դրանք։ Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք էլ արյան և ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում՝ կարող են օրգաններում և հյուսվածքներում առաջացած ճյուղավորումներ։

5.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։