1․ Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի։

Նա զայրացած պատասխանեց ընկերներին, որ նախ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց, և երկրորդ՝ ինքը թույլ չի տա խառնվելու ընտանեկան գործերին։
Ուղղակի խոսքով․
Նա զայրացած պատասխանեց ընկերներին․
– Նախ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ և երկրորդ՝ ես թույլ չեմ տա խառնվելու իմ ընտանեկան գործերին,-։

Բժիշկն ասաց պրոֆեսորին, որ նա ժամանակին իրեն շատ ու շատ է օգնել խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։
Ուղղակի խոսքով․
Բժիշկն ասաց պրոֆեսորին․
– Դուք ժամանակին ինձ շատ ու շատ եք օգնել խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

Մի օր Մարտիրոս Սարյանը խոստովանեց, որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին, ինքը ծնկի կիջներ, կհամբուրեր աջն ու կասեր, որ իր Պապերն անգամ նրա երգերն են երգել։
Ուղղակի խոսքով․
-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին, ես ծնկի կիջնեյի, կհամբուրեի աջն ու կասեի, որ իմ Պապերն անգամ նրա երգերն են երգել,- Խոստովանել է մի օր Մարտիրոս Սարյանը։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է, որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը, որը չի հասկանում և որը զայրացնում է իրեն, քանի որ նա չափից ավելի հեղափոխական է։
Ուղղակի խոսքով․
-Ես երբեք չեմ խրախուսի ձեր արվեստը, – գրել է Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում, – որը չեմ հասկանում և որը զայրացնում է ինձ, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է,-։

Գրիգորն ասաց, որ Մայրիկը հանգիստ լինի, ինքը որևէ զբաղմունք կգտնի։
Ուղղակի խոսքով․
-Մայրիկ, հանգիստ եղիր, – ասաց Գրիգորը, – ես որևէ զբաղմունք կգտնեմ։