Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։

Լուսազգայունություն
Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի զգայնությունը արտակարգ մեծ է։ Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից։ Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն։ Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 քվանտ լուսային էներգիա։ Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով։ Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ՝ ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները։ Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100 մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս։ Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո։ Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային։ Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը։ Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն։ Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն։ Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը։

հիվանդություններ։

  • աչքերի հիվանդություններ, հետևալն են՝
  • կատարակտ
  • գլաուկոմա
  • միոպիա (կարճատեսություն)
  • ռետինոպատիա
  • ռետինոբլաստոմա
  • դալթոնիզմ
  • դեմոդեկոզ
  • աչքերի այրվածք
  • բլենորեա
  • կերատիտ
  • իրիդոցիկլին
  • կերատոկոնուս
  • ապակենման մարմնի դեստրուկցիա
  • կերատոմալյացիա
  • աստիգմատիզմ
  • կոնյուկտիվիտ

Կենդանիների տեսողություններ։
Միջինվիճակագրական մարդն ունակ է զանազանել գույների երկուսից ութ միլիոն երանգ,իսկ նրա տեսողության սրությունը գնահատվում է 20/20, ըստ հոլանդացի ակնաբույժ Սնելլենի սանդղակի, գրում է Buzzfeed–ը։

Կատուներ․ Կատուներն ունակ են տարբերել միայն երկնագույնը, մոխրագույնն ու դեղինը։ Կատուների տեսողությունը մարդու տեսողությունից թույլ է։ Կատուների աչքի ցանցաթաղանթի վրա մարդկանց համեմատ 10 անգամ քիչ լուսազգայուն սրվակեր կան, ինչը նրանց տեսողությունը դարձնում է նվազ զգայուն գույնի հանդեպ։

Շուն․ Շներն ունակ են տարբերել երկնագույնի, դեղինի ու կանաչի երանգները, ունեն 20/75 սրության տեսողություն ու զգայուն են լույսի հանդեպ։ Շների համար աշխարհի գույները սահմանափակ են։

Ճանճ․ Ճանճերը համայնապատկերային տեսողություն ունեն։ Նրանք կարողանում են 360 աստիճանի տակ տեսնել շրջակա աշխարհը։ Ընդ որում ճանճն աշխարհը տեսնում է դանդաղեցված ռեժիմով։ Պատճառը նրա փոքր չափերն ու նյութափոխանակության բարձր արագությունը։ Ճանճերը տարբերակում են երկնագույն ու կանաչ գույները։

Առնետ․ Առնետի աչքերը գտնվում են գլխի տարբեր կողմերում։ Նման դիրքը թույլ է տալիս լայն տեսադաշտ ունենալ ու ցանկացած կողմից մոտեցող վտանգը միանգամից նկատել։ Առնետները շրջակա աշխարհը տեսնում են ոչ հստակ ու մոխրագույն երանգներով։

Օձ․ Օձերը թույլ տեսողություն ունեն ու տարբերակում են միայն երկու գույն։ Դրա փոխարեն նրանք ինֆրակարմիր սենսորներ ունեն, որոնց միջոցով ստեղծում են շրջակա աշխարհի ջերմային պատկերը։

ՄԵՂՈՒ։ Մեղուները մարդկանց նման եռաքրոմ են, սակայն զգայուն են դեղինի, կապույտի ու ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ։ Ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ զգայունությունը մեղուներին հնարավորություն է տալիս ընկալել ծաղիկների թերթիկների նախշերը, որոնք նրանց հնարավորություն են տալիս հավաքել նեկտարը։

Մեղուի տեսողությունը։

Թռչուններ

5-predstavitelej-zhivotnogo-mira-vidyashhih-mir-po-svoemu_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Ինչպես տեսնում եք, Ձեր կատվին տրված չէ տեսնել կարմիր խնձորներ, բայց կանաչ գույնը ընկալում է հրաշալի։ Իսկ գծավոր մեղուները ծաղիկներն էլ են տեսնում գծավոր։ Զարմանահրաշ է չէ՞։

Այս նյութը վերցված է հետևալ հղումներից՝
Հղում1 Հղում2 Հղում3