Առաջին աշխարհամարտի պատճառները.

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/HGM_Wilhelm_Vita_Portr%C3%A4t_Franz_Ferdinand.jpg/280px-HGM_Wilhelm_Vita_Portr%C3%A4t_Franz_Ferdinand.jpg
Ֆրանց Ֆերդինանտ՝ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ:

Առաջաին համաշխարհային պատերազմ: Պատերազմ, որը սկսել է 1914 թվականի հուլիսի 28-ին, ձգվելով մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը: Այս պատերազմին մասնակցեցին մոտ 70.000.000 զինվորական, որից 7.000.000 զինվորական և 4.000.000 խաղաղ բնակիչ զոհվում է: Այս պատերազմում զոհերի մեծ թիվ դարձան ցեղասպանությունները «ամենահայտնին՝ Հայոց ցեղասպանությունը» և 1918 թվականին բռնկված գրիպը: Արդյունքում ամբողջ աշխարհում մահացան 50-ից 100.000.000 մարդ:
Այս պատերազմը կարելի է համարել անիմաստ պատմության մեջ, քանի որ այս պատերազմի պատճառը դարձավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ՝ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը: Այսինքն՝

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Գրականություն՝