ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ
Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/
Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները: Պետական ապարատ ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը: Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն: «Պետության մեխանիզմ» և «պետական ապարատ» հասկացությունները նույն իմաստն ունեն:

  • Պետական մարմին:

Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերակորեն ինքնուրույն մասն է, սրը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով ու մեթոդներով:

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:
  1. Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է: Հնարավոր չէ լինել պետական մարմին և միաժամանակ որպես բաղկացուցիչ մաս չմտնել պետական ապարատի մեջ: Պետական ապարատում պետական մարմինն ունի կազմակերպական առանձնացվածություն և հարաբերական ինքնուրույնություն, որն ամրապնդված է համապատասխան նորմատիվ իրավական ակտով:
  2. Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվորւմ է պետության կողմից սահմանված կարգով: Այսպես. ՀՀ նախագահը և ՀՀ Ազգային Ժողովը ընտրվում են, ՀՀ կառավարությունը կազմավորվում է նշանակման միջոցով:
  3. Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ:
  4. Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով, որոնք իրենց արտահայտությունն են գտնում պետական մարմնի իրավասության մեջ: Պետական մարմնի իրավասությունն իրենից ներկայացնում է մարմնի գործոռնությունները և լիազորությունները (իրավունքներն ու պարտականությունները), որոնք նա իրականացնում է իր տնօրինմանը վերապահված առարակաների (ոլորտների) նկատմամբ: Պետական մարմինների իրավասությունը սահմանվում է Սահմանադրությամբ, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով:
  5. Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը: Այսպես. ՀՀ Սահմանադրության 49-չդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմամանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նա հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտռանգության երաշխավորն է:
  6. Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով: Այսպես. ՀՀ Ազգային Ժողովը գործում է նիստերի միջոցով, ՀՀ կառավարությունընույնպես գործում է նիստերի միջոցով:
  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Օրենսդիր մարմինը իշխանության ներկայացուցչական մարմիններ են, որոնք կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով, գործում են նրա անունից և պատասխանատու են բնակչության առջև:
Գործադիր մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ մասն են: Պառլամենտը հիմանականում զբաղված է օրենքներ ընդունելով: Այն չի կարող իր ընդունած օրենքները կենսագործել կյանքում, այդ պատճառով էլ պետական ապարատում ստեղծվում են հատուկ մարմիններ, որոնց գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կենսագործումը, գործադիր կարգադրիչ գործունեություն իրականացնելը: Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է կառավարությանը, որը բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին է, և իրականացնում է երկրի կառավարումն անմիջականորեն: