Մարտ ամսին մենք սկսեցինք ուսումնասիրություն՝ «Վինսենթ վան Գոգ» թեմայով: Նախագծի նպատակն է՝ ոգեշնչվել վան Գոգի արվետսից և ստանալ նրա թվային տեսակը: Մինչ Նկարների մասին խոսելը եկեք խոսենք սկզբից՝ ով է Վինսենթ վան Գոգը.

Կենսագրություն.

հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և  էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Հոգեկան հիվանդության և աղքատության պատճառով Վան Գոգը 37 տարեկան հասակում ինքնասպան է եղել։
Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ։ Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»։ Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարի սկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները։ Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, որի անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները։

Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։