Սպիտակ արագիլ Ամենամեծ թռչունն է, որը կարելի է գտնել մեր տարածաշրջանում: Արագիլի թեւերի բացվածքը մինչեւ 220 սմ է, թռչնի քաշը ՝ մոտ 4,5 կգ: Մեր երկրում արագիլները համարվում են ընտանեկան կյանքի և տան հարմարավետության հովանավորներ: Ենթադրվում է, որ եթե արագիլները բնակություն են հաստատել տան մոտ, բարեբախտաբար, սա է: Թռչունների արագիլները ունեն ամուր ընտանեկան կազմակերպություն. Նրանք ապրում են զույգերով և միասին մեծացնում են իրենց սեփական սերունդները:

Սպիտակ արագիլը տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

Սիրո խորհրդանիշ․
«ԱրԱվես» ՀԿ-ն ուշագրավ տեղեկատվություն է ներկայացնում գարնան խորհրդանիշ սպիտակ արագիլների մասին։
Գիտե՞ք, որ արագիլները չունեն ձայնալարեր և միմյանց հետ շփվում են կտուցները կտկտացնելով, որը գիտականորեն կոչվում է կափկափյուն: Թեև Արարատյան դաշտավայրի արագիլները մեծ մասամբ չեն հեռանում Հայաստանից, չեն չվում, բայց ինչպես մյուսները, նորոգում են իրենց կապը զույգի հետ՝ կափկափյունով հաստատելով հավատարմություն և սեր, համերաշխություն և ներդաշնակություն։
Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ հայերի համար գարնան ավետաբերների շարքում առավել մեծ սիրո և պաշտամունքի առարկա է եղել հատկապես արագիլը։ Նա յուրահատուկ տեղ ունի նաև հայոց դիցարանում՝ որպես Արա Գեղեցիկի ուղեկից, հանդիսացել է պտղաբերության խորհրդանիշը։

Սև արագիլ․
Հայաստանում բացի Սպիտակ արագիլներից կարելի է հանդիպել նաև Սև արագիլների։ Սև արագիլները հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է, և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հղում1, Հղում2, Հղում3, Հղում4