Շահանդուխտ II, 11-րդ դար — 1116, Սյունյաց աշխարհի թագուհի։

Սյունյաց թագավորությունը հիմնադրել է Գրիգոր Ա, Սյունի արքայի կինը եղել է Շահանդուխտը,

Շահանդուխտ II թագուհին կարևոր դերակատարում է ունեցել Սյունյաց թագավորության քաղաքական կյանքում։ Շահանդուխտ II-ը Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, որն անզավակ մահացավ 1072 թվականին։ Գրիգոր I Սյունի թագավորի մահվանից հետո Սյունյաց ազնվականության վորոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը։ Արցախ աշխարհի արքայատուստրը արդեն հասցրել էր սիրվել ու մեծ հարգանք վայելել Սյունիքում, քանի որ միայն նրա հեղինակության շնորհիվ էր հնարավոր գահաժառանգման հարցի նման լուծումը, մանավանդ որ արքայազնը տակավին մանկահասակ էր։

Շահանդուխտ թագուհին կարևոր դերակատարում է ունեցել նաև իր եղբայր Սենեքերիմի թագավորության ժամանակաշրջանում։ Եղբոր՝ Սենեքերիմ արքայի մահից հետո, միչև եղբորորդու՝ Գրիգոր II արքայի չափահաս դառնալը, Շահանդուխտ II–ը եղել է թագավորության փաստացի կառավարիչը։ Շահանդուխտ II–ը մահահացել է 1116 թվականին։

1086 թվականին Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցել են Վահանավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ էլ գտնվել է նրանց մասին պատմող արձանագրությունը։ Դատելով արձանագրություններից և Վահանավանքում հայտնաբերված տապանաքարերից՝ իր կյանքի վերջին հատվածը Սյունիքում է անցկացրել Շահանդուխտ թագուհու մայրը՝ «Աղվանից թագուհի» Սոփիան։