1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի
Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

Փոխադրված արևելահայերենով․

Ես անցնում էի արտերի եզերքով: Ամբողջ դաշտի եզրերով ցրված էին տղամարդ ու կին հնձվորների բազմությունը, որոնք անդաթար հնձում էին: Ճանապարհին նույնպես բարձած ջորիներ, էշերի շարաններ էին հանդիպում: Նրանք գալիս, հասնում ու միաանում էին ինձ, երկար-երկար քարավաններ կազմում, ու կապոցները կրող տղաների մեծ խմբերով, կենդանիների պարանոցներից կախ զանգակների բազմաձայն հնչյուններով ու երգերով, մենք հաղթականորեն իջնում էինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը դժվար է, որովհետև քարքարոտ ու լեռնոտ էր մեր երկիրը, սարն ի վար ու սարն ի վեր էր մեր ճանապարհը:

Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու