Երկու ընկեր որոշել էին գնալ Ձորագյուղ:Անտառի արահետով անցնելիս ընկերներից մեկն անընդհատ ժպտում էր կարծես միտն էր ընկել մի դեպք,որին ականատես են եղել արահետը և հին անտառը:Այո հենց այդպես էլ կար:Տասներկու տարի առաջ էր,երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու:Որքան տարի էր անցել այդ օրվանից,բայց նա դեռ հիշում էր այդ գլուխը,այդ աչքերը՝նրանց փայլը, կարծես մինչև մահ պետք է անջնելի մնա այդ առաջին տպավորությունը:Նա հիշում էր ամեն մի մանրուք,որը կապված էր այդ աղջկա՝Խոնարհի հետ:Խոնարհին տեսնում էր ամիսը մեկ երկու անգամ,բայց դա էլ էր իրեն հերիք,որպեսզի նա հասկանար,թե որքան գեղեցիկ է կյանքը:Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար,բայց իզուր էր այդ ամենը,քանի որ,երբ ավարտվեց ուսումնական տարին նա ստիպված էր հեռանալ:Երբ անցում էր արտերի մոտով տեսավ կռացած կանանց,որոնք թռչունների երամի էին նման:Բայց իր հիշողությունների մեջ մնաց երամից միայն մեկը , գորշ շորերով մի աղջիկ,ով ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին…
Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին:Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի:Նա ճանաչեցի Խոնարհին…Բայց չգիտեր,Խոնարհը ճանաչե՞ց, թե ոչ:
Ու երևի,թե այդ պահին նայելով Խոնարհի աչքերին նա հիշեց իր կյանքի ամբողջ պատմությունն ու հասկացավ,որ իսկական սերը,երբեք էլ չի մարում: